Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները հոկտեմբերի 25-ին`ժամը 16.30-ին, Մեղրաձոր գյուղի բնակիչներից մեկի տանը խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 3 փաթեթ` համապատասխանաբար 0,9 գ, 7,2 գ և 12,5 գ կշռով կանեփի յուրահատուկ հոտով զանգվածներով, չորացված կանեփի ցողուններից առանձնացված 28 ճյուղ և 11 կգ ընդանուր կշռով չորացված կանեփի ցողուններ ու նրանցից տարանջատված ճյուղեր ու տերևներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:







































