Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունը 420 միլիոն դոլար է հատկացրել Ուրմիա լճի չորացումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է իրանցի պատգամավոր Մուհամմեդ Ռզա Հաջի Ասկերին։
Վերջինիս խոսքերով՝ արդեն իսկ պատրաստ է Ուրմիա լճի չորացումը կանխելուն ուղղված պլանը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանի ադրբեջանական բնակչությունը բողոքի բազմաթիվ ակցիաներ էր ծավալել՝ պահանջելով չորացումից փրկել Ուրմիա լիճը, որից կախված է միլիոնավոր մարդկանց ճակատագիրը։ Դրա արդյունքում Իրանի կառավարությունը որոշել էր օգտագործել Արաքս գետի ջրերը, ինչը, սակայն, կարող է խնդիրներ առաջացնել Ադրբեջանի հետ։
Ի դեպ, հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի խորհրդարանն Իրանում բնակվող իր «30 միլիոն» հայրենակիցներին կոչ էր արել փակել դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ավտոճանապարհը։











































