«ՀԺ»-ն գրում է, որ առաջիկայում հերթական «ոսկեզավակը» կնշանակվի դատավոր:
«Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին` Արշակը, կնշանակվի նույն դատարանի դատավոր: ՀՀ արդարադատության խորհուրդը նման առաջարկով Սերժ Սարգսյանին դիմելու վերաբերյալ որոշումը կայացրել է հոկտեմբերի 21-ին»,- ապա թերթը հավելում է.
«Արշակ Ժորայի Վարդանյանը ներկայումս աշխատում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` որպես հատկապես կարևոր գործերով քննիչ»:











































