Ավարտվեց Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի առաջին հանդիպումը, որտեղ միմյանց հետ ուժերը չափեցին կատալոնական «Բարսելոնա»-ն և Լա Լիգայի նորեկ` «Գրանադա»-ն: Չավիի` տուգանայինից կատարած փայլուն հարվածի շնորհիվ «Բարսա»-ն հաղթեց և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում.
«Գրանադա» – «Բարսելոնա»` 0-1
0-1 Չավի (34’)






































