Եմենում, չնայած այն բանին, որ կրակը դադարեցնելու համաձայանգիր էր ստորագրվել, այնուամենայնիվ, բախումները շարունակվում են, և կան զոհեր: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:
Բախումների ընթացքում զոհվել է 15 մարդ: Թե քանի հոգի է վիրավորվել, կոնկրետ տեղեկություն չկա: Վնասվածքներ ստացել են երկու կողմերից էլ՝ թե՛ կառավարական զորքերը, թե՛ խաղաղ բնակչության ներկայացուցիչները:
Բախումները շարունակվում են մայրաքաղաք Սանայում և երկրի հարավ-արևելքում` Տաիզ քաղաքում: Հաշտության համաձայնագիրը կնքվել է այսօր, և պետք է գործեր տեղական ժամանակով ժամը 15:00-ից: