«Վրաստանի ճանապարհը դեպի Հյուսիսատլանտյան դաշինք անշրջելի է»,– երեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն` մեկնաբանելով ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոգոզինի հայտարարությունը:
Ռուսական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ՆԱՏՕ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ռուսներին հաջողվել է հասնել նրան, որ Ուկրաինան և Վրաստանը չդառնան ՆԱՏՕ-ի անդամ:
«Չեմ հիշում, թե երբ է վերջին անգամ ռուս քաղաքագետը ճիշտ խոսել, սակայն սա հենց այն դեպքն է, երբ Ռոգոզինը ճիշտ է ասում: 2008 թ. ՌԴ-ն փորձեց կանգնեցնել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելը, և հենց դա էր պատճառներից մեկը, որ ռուսական զորքերը մտան Վրաստան»,-ասել է նախարարը՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Ըստ նրա՝ Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր: