Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում նոյեմբերի 11-ին` ժամը 17:00-ին, տեղի կունենա Հայաստան-Չեխիա երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը:
Այս խաղի տոմսերը կվաճառվեն հոկտեմբերի 26-ից:
Տոմսերի արժեքը կազմում է` հարավային և հյուսիսային տրիբունա` 2000 դրամ, արևելյան տրիբունա` 3000 դրամ, արևմտյան տրիբունա` 4000 դրամ։









































