Facebook սոցիալական ցանցը և ԱՄՆ աշխատանքի նախարարությունը կնքել են գործընկերային համաձայնություն, որի շնորհիվ գործազուրկ ամերիկացիները հնարավորություն կունենան թափուր աշխատատեղի որոնման հայտարարությունները որոնել Facebook-ի միջոցով:
Այդ մասին հաղորդում է Los Angeles Times պարբերականը` հղում կատարելով ԱՄՆ աշխատանքի նախարար Հիլդա Սոլիսին:
Փորձագետները ենթադրում են, որ սոցցանցի ու նախարարության նոր նախագիծը կարող է լուրջ մրցակից դառնալ մեկ այլ ռեսուրսի` LinkedIn-ի համար, որը մասնագիտացած է գործնական կապերի հաստատման ուղղությամբ:
Ինչպես գրում է LAT-ը, համաձայն պայմանավորվածության՝ Facebook-ի օգտատերերը հնարավորություն կստանան միանալ նախապատրաստական դասընթացներին ու աշխատանքի որոնման համակարգերին:
Սոլիսի կարծիքով` նախաձեռնությունը հնարավորություն կտա այն մարդկանց, ովքեր ուզում են աշխատանք որոնել և րոպեների ընթացքում գտնել այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է:
Facebook-ի ղեկավարության պնդմամբ`իրենց նպատակը մարդկանց միավորելն է, ոչ թե նրանց համար աշխատանք որոնելը: