Friday, 05 06 2026
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են

Ազնավուրին չի կարող մեկնաբանել նույնիսկ ԱԳ փոխնախարարը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

– Երեկ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունները հետ կանչելու առաջարկ հնչեց, ինչպես նաև խորհուրդ տրվեց, որ ԱԺ-ն նման կոչով դիմի նախագահին:

– Դա իրենց իրավունքն է:

– Որքանո՞վ է իրատեսական այդ պահանջը, և դա ի՞նչ կտա մեզ:

– Եթե կարճ ասեմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ այդ արձանագրությունները դամոկլյան սրի պես կախված է հենց Անկարայի գլխին: Այդ տեսակետից չեմ կարծում, որ ճիշտ կլինի, որ հայկական կողմը այդ արձանագրությունները հետ կանչի: Ավելին` այդ արձանագրությունները մենք ընդհանրապես սառեցրել ենք: Բայց ընդհանրապես հանելը, կարծում եմ, սխալ կլինի:

– Ամեն դեպքում, արձանագրությունների ճակատագիրը, մեղմ ասած, անորոշ է թվում:

– Դամոկլյան սուրը արդեն ամեն ինչ ասում է: Ավելին ասեմ՝ մենք մեր ճանապարհը ամբողջությամբ անցել ենք: Այն, ինչ որ անհրաժեշտ էր այդ գործընթացի համար, և ինչպես դա միշտ շեշտում ենք, այո՛, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, և բոլորը սպասում են նրա գործողություններին: Այնպես որ, սա այն վիճակը չէ, երբ իմաստ ունի քննարկել հայ-թուրքական արձանագրությունները օրակարգից հանելու հարցը: Մեկ բան էլ ավելացնեմ. հնչեց նաև, որ իբր Թուրքիան չեղյալ է հայտարարում, ապա նորից մտցնում հարցը օրակարգ: Դա ամենևին էլ այդպես չէ, որովհետև դա իրենց խորհրդարանի կանոնակարգն է: Նշեմ նաև, որ ամեն մի նոր խորհրդարան զրոյացնում է ամբողջ օրակարգը և հետո, այն դեպքում, երբ պատգամավորները կամ կառավարությունը այս կամ այն նախաձեռնությունը նորից նպատակահարմար են համարում, ներկայացնում են: Կրկնում եմ, որ տեղի է ունեցել մի գործողություն, որը վերաբերում է բոլոր օրակարգային հարցերին:

– Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը վերջերս բավականին սուր և սենսացիոն հարցազրույց տվեց, որտեղ անդրադարձ էր կատարվում թե՛ Հայաստանի ներքաղաքական, թե՛ հայ-թուրքական, թե՛ Ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա հարցազրույցում արտահայտված գնահատականներին:

– Շառլ Ազնավուրը այն մեծությունն է, որը ինչ էլ հայտարարի, ես կարծում եմ, որ չի կարելի մեկնաբանել: Նույնիսկ՝ արտաքին գործերի փոխնախարարին:

– Իսկ ի՞նչ փուլում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը: Ինչպես ցույց տվեցին զարգացումները, Ռուսաստանը Մեդվեդևի գլխավորությամբ որքան էլ ջանաց այն հասցնել հանգուցալուծման, չստացվեց: Հետևաբար, տեսակետ կա, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կփորձեն հանգուցալուծման հասցնել Ֆրանսիան և ԱՄՆ-ն:

– Ոչ ոք դրսից հարցը չի կարող լուծել: Լուծողները իրենք՝ կողմերն են, և պատճառը միջնորդները չեն, որ հարցը չի լուծվում: Պատճառը շատ ակնհայտ է՝ Ադրբեջանն է, որը առաջ է տանում իր քաղաքականությունը՝ անհեռանկար, անիրականանալի: Առաջ է մղում իր հարցադրումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, կամ պատերազմ: Բայց ոչ էն է անցնելու, ոչ էլ` էն: Մինչև Ադրբեջանը խելքի չգա, հետ չկանգնի նմանատիպ դիրքորոշումից, հարցը որևէ առաջընթաց չի կարող ունենալ, և խնդիրը այստեղ ոչ Ռուաստանն է, ոչ Ֆրանսիան, ոչ էլ ԱՄՆ-ն: Հակառակ հենց այդ երեք երկրների ջանքերի՝ Ադրբեջանը շարունակում է իր դեստրուկտիվ քաղաքականությունը:

– Երբ ստորագրվեց կոալիցիոն հուշագիրը, կողմերը նշեցին, որ այդ քայլին են գնում արտաքին ռիսկային գոծոններից ելնելով: Հիմա կոալիցիոն մասնատման գործընթացներ են կարծես թե նշմարվում, ի՞նչ է` արտաքին գործոնը մեզ էլ չի՞ սպառնում:

– Վերջ, վերջ, ես ձեր հարցերին պատասխանեցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում