Իրանական Khabar օրաթերթը հարցազրույց է ունեցել խորհրդարանի պահպանողական ազդեցիկ պատգամավոր Հոջաթոլիսլամ Մեսբահի Մողադամի հետ, որտեղ վերջինս, անդրադառնալով օրեր առաջ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից հնչեցված՝ ապագայում Իրանի վարչակարգը խորհրդարանական դարձնելու հնարավորությանը մասին մտքին, նշել է. «Ահմադինեժադի կառավարության բազմաթիվ օրինախախտումների պատճառով է, որ առաջնորդը առաջարկել է ապագայում փոխել երկրի վարչակարգը՝ դարձնելով այն խորհրդարանական:
Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ խորհրդարանի կողմից վավերացրած օրենքները չի իրականացնելու, և դա ապացուցում է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև լուրջ հակասություններ գոյություն ունեն:
Խորհրդարանի կողմից ընտրված գործադիր իշխանության ղեկավարը հաշվետու է լինելու խորհրդարանին, և երբ խորհրդարանը նախագահի մոտ թուլություն կամ օրինազանցում նկատի, հեշտությամբ նրան կփոխարինի ուրիշ նախագահով»։










































