ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը այսօր մեզ հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ՀՅԴ-ն ընտրություններից առաջ պատրաստվո՞ւմ է ինչ-որ ուժերի հետ դաշինք կազմել, կամ՝ կան ուժեր, որոնք Դաշնակցության հետ դաշինք կազմելու առաջարկներ են ներկայացրել, ասաց. «Որքանով տեղյակ եմ՝ այսօր որևէ դաշինքի, համգործակցության մասին խոսակցություն չկա»:
Մեր հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Դաշնակցությունը միայնակ է գնում ընտրությունների, ավելացրեց. «Ընդհանրապես, տրամադրությունն այդպիսին է, որքանով ես տեղյակ եմ»:








































