Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ կիրակի օրը Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 279-ի։ Վիրավորների թիվը նույնպես աճել է՝ հասնելով 1301-ի։ Փլված շինությունների քանակը ներկայիս դրությամբ 2262 է։
Այժմ դեպքի վայրում աշխատում են 3346 փրկարարներ, 787 բժիշկներ, 16 որոնող շներ, 563 միավոր տեխնիկա, 138 շտապօգնության մեքենաներ, այդ թվում՝ նաև 7 օդային փոխադրամիջոցներ, 3 ռազմական բեռնատար օդանավեր։
Երկրաշարժից տուժածներին օգնելու համար թուրքական Կարմիր մահիկը երեկ առավոտյան ուղարկել է 11 տոննա սննդամթերք։











































