Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Օդանավի աղետից 5 տարի անց

Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում պարգևատրել է հայ և ռուս մի շարք մտավորականների, տարբեր բնագավառների գործիչների: Այդ պարգևատրությունների շարքում կա ուշագրավ մեկը: Սերժ Սարգսյանը «Անանիա Շիրակացի» մեդալով է պարգևատրել Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավար Տատյանա Անոդինային:

Այստեղ ուշագրավն այն է, որ Անոդինայի գլխավորած ՄԱԿ-ն էր հետաքննում 2006 թվականի մայիսի 3-ին Սոչիում աղետի ենթարկված «Արմավիա» ընկերության «Ա-320» օդանավի աղետը, որի վերջում եզրակացություն հրապարակվեց, համաձայն որի աղետի պատճառ համարվեց մարդկային գործոնը, այսինքն` օդաչուների սխալը:

Սերժ Սարգսյանն այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էր և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը: Սերժ Սարգսյանը` հայկական կողմից և այդ հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինն էլ` ռուսական կողմից Սոչիում զբաղվում էին աղետի հետևանքների վերացման կազմակերպական աշխատանքներով, ղեկավարում այդ աշխատանքները:

Հիշեցնենք նաև, որ աղետի ենթարկված այդ հայկական օդանավում էին բավական հայտնի մարդիկ` նախկին ԽՍՀՄ պաշտոնյաներ, որոնք մի որոշ ժամանակահատված պաշտոններ էին զբաղեցրել նաև անկախ Հայաստանում. օրինակ` ՀԽՍՀ ներքին գործերի նախարար և անկախ Հայաստանում էլ որոշ ժամանակ ՊԱԿ ղեկավար աշխատած Հուսիկ Հարությունյանը: Բացի այդ կարգի մարդկանցից, օդանավում էին եղել նաև ռուսաստանահայ քրեական հեղինակություններ:

Օդանավի աղետի շուրջ Հայաստանում բավական երկար ժամանակ տարբեր վարկածներ էին շրջանառվում, մինչև անգամ օդանավի սրահում իբր տեղի ունեցած «ռազբորկաների» մասին, նաև այն մասին, որ օդանավով Ռուսաստան էին գնում քրեական հեղինակություններ, որոնք Հայաստան էին ժամանել ինչ-ինչ ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Իհարկե այդ բոլոր վարկածներն էլ մնացին լոկ վարկածի մակարդակի, իսկ կատարվածի հետաքննության պաշտոնական եզրակացությունը տվեց Տատյանա Անոդինայի ղեկավարած միջպետական ավիացիոն կոմիտեն, ասելով, որ օդանավն աղետի է ենթարկվել մարդկային գործոնի` օդաչուական սխալի հետևանքով:

Աղետից մոտ 5 տարի անց Սերժ Սարգսյանը պարգևատրեց Տատյանա Անոդինային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում