Մեծ Բրիտանիայի մանրածախ առևտրի հետազոտության կենտրոնի մասնագետները աշխարհի 43 երկրների գրեթե 2000 մանրածախ առևտրի կենտրոնների աշխատանքների արդյունքները վերլուծելուց հետո եկել են այն եզրակացության, որ խանութից գողություն կատարողների ամենասիրելի մթերքը պանիրն է:
Ինչպես հաղորդում է The Huffington Post պարբերականը, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ խանութների ցուցափեղկերում դրված պանրի ամբողջ տեսականիի 3%ը հայտնվում է գողերի ձեռքում:
Ըստ հետազոտական կենտրոնի տնօրենի`պանրի նկատմամբ գողերի հետաքրքրությունը պայմանավորված է այս մթերքի անընդհատ աճող գներով: Գողացված պանիրը վերավաճառվում է այլ առևտրի կետերի կամ ռեստորանների:
Բացի պանրից` գողերի ամենասիրելի մթերքների շարքում են միսը, շոկոլադը, ալկոհոլային խմիչքները, ծովամթերքը և մանկական սնունդը:








































