Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը հայտարարել է, որ երեկ Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 264-ի։ Վիրավորների քանակը գերազանցել է 1000-ի սահմանագիծը։ Վիրավորներից 350-ը գտնվում են Վանում, իսկ մոտ 750-ը՝ Արճեշում։
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտնել է, որ երկրաշարժի արդյունքում զոհվել է 22 ուսուցիչ և 8 աշակերտ։ Դեպքի վայրում աշխատում է թուրքական Կարմիր մահիկի՝ 116 հոգանոց խումբը, որը տվյալ տարածքում երկրաշարժից տուժածների համար տեղակայել է 7496 վրան և բազմաթիվ այլ կենցաղային անհրաժեշտ պարագաներ։








































