Չարենցավանում բնակարաններից մեկում առաստաղից կախված երիտասարդի տղայի դիակ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 24-ին, ժամը 14:45-ին, ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 22 շենքի 30-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել է 28-ամյա Գևորգ Հովհաննիսյանի մարմինը՝ առաստաղից կախված։











































