Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, հոկտեմբերի 23-ին`ժամը 20:50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 21/2 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դուռը բացելու համար անհրաժեշտ է եղել դիմել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել և ոստիկանության աշխատակիցներին է հանձնվել 1939 թվականին ծնված Աշոտ Սարգսյանի դին:






































