Կահիրեում լուրեր են տարածվել, որ երկրի տապալված նախագահ Հոսնի Մուբարաքը մահացել է: Այս մասին հաղորդում է Russia Today հեռուստաալիքը:
Եգիպտական ԶԼՄ-ները հաղորդում են, որ նրա առողջական վիճակը խիստ վատացել է այն բանից հետո, երբ լսել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան լուրը:
Եգիպտոսի զինվորականները Քադաֆիի մահից հետո ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Մուբարաքի հիվանդանոցի մոտ: Շենքը այժմ պաշտպանվում է անվտանգության աշխատակիցների լրացուցիչ ջոկատների կողմից:
Հիշեցնենք, Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրի տապալված նախագահ Հոսնի Մուբարքը ձերբակալվել է: Նա մեղադրվում է ցուցարաների վրա կրակելու հրաման արձակելու և մի շարք այլ հանցագործությունների մեջ:











































