ԱԺ հերթական քառօրյայում այսօր ընդունվեց «Սպառողական կոոպերացիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Նախքան քվեարկությունը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ օրինագիծն ունի տարօրինակ բնութագիր, այն որևէ իմաստ չի կարող ունենալ ՀՀ օրենսդրության ներքո: Նա նշեց, որ «Ժառանգությունը» դիմել է կառավարությանը՝ ետ վերցնելու և իմաստավորելւո, թե ինչ է ուզում անել, ապա նոր ներկայացնելու ԱԺ:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես հայտարարեց, որ այս նախագիծն օրենսդրական կարգավորման կարիք ունի, և խմբակցությունն առաջարկել է, որ այն համապատասխանեցվի գործող օրենսդրությանը:
Պատգամավոր Վարդան Բոստանջյանը, դիմելով Հ. Աբրահամյանին, հարցադրում արեց. «Հիմա կոալիցիայի սկզբունքներից ելնելով՝ մենք պետք է այս ախմախությանը կո՞ղմ քվեարկենք»:
Հ. Աբրահամյանը պատապանեց. «Եթե ինձ եք հարցնում՝ առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունել, մինչև մյուս ընթերցում կառավարությանը ներկայացնել առաջարկները»:









































