Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել քաղաքի փողոցներ` մասնակցելու կառավարության քաղաքականության դեմ կազմակերպված ընդդիմադիր ցույցին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ցուցարարները հանդես են եկել երկրում ժողովրդավարության պաշտպանության և ավելի թափանցիկ օրենսդրության օգտին:
Իշխող «Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը անցյալ տարվա ընթացքում կորցրել է համախոհների զգալի մասը: Դրա համար պատճառ է հանդիսացել մասնավորապես կուսակցության կողմից ընտրական համակարգը փոխելու նախաձեռնությունը: Բացի այդ, ցուցարաները դժգոհում են հարկային համակարգի փոփոխություններից, որն աշխատում է ի վնաս բնակչության ոչ ունևոր խավերի:
Հաջորդ ցույցը նախատեսվում է 2012 թ. մարտի 15-ին, որի ժամանակ ընդդիմությունը պատրաստվում է ընտրել Հունգարիայի «այլընտրանքային նախագահ»: