Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան REGNUM գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, գտնվելով Լեռնային Ղարաբաղում, շեշտել է, որ ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: Նա նաև կարևորել է բանակցային գործընթացի շարունակությունը ։
«Երբ մարդիկ խոսում են պատերազմի և ուժի կիրառման միջոցով հակամարտությունը կարգավորելու մասին, ապա դա չի կարող նպաստել քննարկումների համար բարենպաստ պայմաններին»,- հայտարարել է Բեռնար Ֆասիեն՝ հիշեցնելով, որ ստեղծված իրավիճակը ռազմական ագրեսիայի արդյունք է:









































