Արաբական Միացյալ Էմիրությունները, որպես ֆինանսական օգնություն, Եգիպտոսին կհատկացնեն 3 միլիարդ դոլար: Փետրվարյան հեղափոխությունից հետո այնտեղ սկվսել է տնտեսական ճգնաժամ: Այս մասի հաղորդում է MIGnews.com կայքը:
ԱՄԷ-ի իշխանությունները դեռ որոշում են, թե ինչպես կատարեն գումարի փոխանցումը: Այս մասին հաղորդում է երկրի ղեկավարությունը:
«ԱՄԷ-ի իշխանություններն արդեն հավանություն են տվել Եգիպտոսին 3 միլիարդի օգնություն ցույց տալու հարցին, սակայն դեռ քննարկվում է դրամական փոխանցման մեխանիզմը»,- հայտարարել է ֆինանսների նախարարը, երբ ելույթ է ունեցել Պարսից ծոցի երկրների գլխավոր բանկերի աշխատողների հետ հանդիպման ժամանակ:
«Ալ-Արաբիա» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը նույնպես Եգիպտոսին կտրամադրի 3,9 միլիարդ դոլար: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Քաթարի իշխանությունները Եգիպտոսին կտրամադրեն 500 միլիոն դոլարի վարկ:








































