Արևմտյան Ավստրալիայի իշխանությունները ջանք չեն խնայում սպիտակ մարդակեր շնաձկանը բռնելու համար: Վերջին շաբաթների ընթացքում կենդանին կերել է երեք մարդու: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Թակարդները դրված են Ռոտնեստ կղզու ափի երկայնքով: Այս վայրում է, որ շաբաթ օրը շնաձկան զոհ էր դարձել ամերիկացի սուզորդը:
Գիտնականները զգուշացնում են, որ պարզելու համար, թե կոնկրետ որ շնաձուկն է մարդակեր, պետք է կատարել ձկան հերձում և ուսումնասիրել նրա ստամոքսի պարունակությունը:









































