Հարավային Օսեթիայի և Վրաստանի սահմանին ական է պայթել: Այս մասին Газета.Ru-ի հաղորդմամբ՝ ասել են Օսեթիայի դատախազությունում: Միջադեպը տեղի է ունեցել Իկոտի Լենինագորսկի շրջանում:
Պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ, և երկու հոգի վիրավորվել են: Ներկա պահին նրանց չեն կարողանում հանել այդ շրջանից, սպասում են շտապօգնության բժիշկներին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ականը պայթյունի վայրում տեղադրված է եղել դեռևս 2008 թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ: Հանրապետության դատախազությունը զբաղվում է այս գործի քննությամբ:







































