Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին, Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ տրանզիտ»-ի վարորդն ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





































