News Georgia-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Голос России, Радио России և Эхо Москвы ռադիոկայանների միջոցով ռադիոլսողների հետ ինտերակտիվ հաղորդակցության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք Մոսկվա չի հրավիրի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին.
«Նրան երբեք ոչ ոք չի հրավիրի Մոսկվա։ Նա այն մարդն է, ով հրաման է արձակել սպանել մեր խաղաղապահներին, միաժամանակ նաև այն քաղաքացիներին, որոնց նա համարում է իրենը։ Ես նկատի ունեմ Հարավային Օսիայի բնակիչներին։ Ամեն դեպքում մենք ցանկանում ենք քաղաքակիրթ հարաբերություններ»։
Հիշեցնենք, որ մայիսի վերջերին Սաակաշվիլին հայտարարել էր, թե արդեն երեք տարի է, ինչ ինքը «քաղաքական դիակ» է Մեդվեդևի համար, իսկ հուլիսի սկզբին հայտարարել էր, որ Ռուսաստանը Վրաստանն ընկալում է որպես էթնիկ միավոր և ոչ թե պետություն։










































