1992թ-ի դեկտեմբերի 8-ին Ուզբեկստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը միաձայն քվեարկեց երկրի մայր օրենքի` Ուզբեկստանի Սահմանադրության ընդունման օգտին: Այն քննության է դրվել ՄԱԿ-ի, Եվրոպայի անվտանգության խորհրդի մասնագետների, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների իրավաբանների սեղաններին: Ուզբեկստանի Սահմանադրության մեջ ամրապնդված են ժողովրդավարության հիմնարար դրույթները: