ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է որ Լիբիայում Դաշինքի ռազմական գործողությունները կավարտվեն հոկտեմբերի 31-ին, իսկ մինչ այդ իրենք կհետևեն, թե ինչ է կատարվում երկրում Քադաֆիի մահից հետո:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ռասմուսենն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Դաշինքը պատրաստ է միջամտել, սակայն առաքելության ավարտից հետո ՆԱՏՕ-ի բոլոր զինվորները դուրս կգան Լիբիայի տարածքից:
Որոշումն ընդունվել է դաշինքի 18 անդամ երկրների դեսպանների մակարդակով: Ռազմական գործողություններն ավարտելու խորհուրդ է տվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ջեյմս Ստավրիդիսը:







































