Այսօր Նյու Յորքում 83 տարեկանում մահացել է Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթան բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը:
Թագավորության SPA պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ում նա բուժում էր ստանում:
Սուլթան բեն Աբդել Ազիզը Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր (նախագահը Սաուդյան թագավորն է), ինչպես նաև երկրի պաշտպանության և ավիացիայի նախարարը:
Մահացած թագաժառանգի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երեքշաբթի`Էր-Ռիյադում:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների` թագաժառանգը ունեցել է հաստ աղիքի քաղցկեղ և վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ վիրահատվել է:








































