Ինչպես «Առաջին լրատվականին» տեղեկացնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 21-ին` ժամը 02:30-ին, «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումի միջնապատին:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































