Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեխնիկական պլանում Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ ՆԱՏՕ-ի չափորոշիչներին Ադրբեջանի զինված ուժերը համապատասխանեցնելու հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության քարտուղար Մուրադ Բայարը։
Նա նշել է, որ Թուրքիան մասնակցում է Ադրբեջանի զինված ուժերի նախապատրաստմանն ու ապահովմանը, և որ հետագա տարիներին Թուրքիան տվյալ ուղղությամբ ավելի շատ ջանքեր կգործադրի «Ռազմավարական համագործակցության ու փոխօգնության պայմանագրի» շրջանակներում։
Բայարի խոսքերով՝ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի զինված ուժերի հետ կիսել իր արտադրանքն ու փորձը: Դրանից բացի, Թուրքիան Ադրբեջանին հրավիրում է մասնակցելու մեծ նախագծերին։











































