ՆԱՏՕ-ի օդուժի գործողությունները Լիբիայում ավարտված են: Երկիրն ամբողջությամբ գտնվում է Ազգային անցումային խորհրդի վերահսկողության տակ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն ֆրանսիական Europe 1ռադիոկայանին տված հարցազրույցում:
Այսօր ՆԱՏՕ-ի երկրները Բրյուսելում խորհրդակցություն են անցկացնում Լիբիայի իրավիճակի վերաբերյալ:







































