Մայնի Ֆրանկֆուրտից դեպի Մադրիդ չվերթ իրականացնող Lufthansa ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ցյուրրիխում այն բանից հետո, երբ ուղևորները խոհանոցից եկող տարօրինակ հոտ են զգացել: Պարզվել է, հոտը ոչ միայն տհաճ է եղել, այլև` վնասակար: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, վայրէջքից հետո ինքնաթիռի անձնակազմի 3 անդամներ շնչառական համակարգի թեթև խանգարումներով տեղափոխվել են հիվանդանոց:
Lufthansa-ի ներկայացուցիչները հաստատել են այս տեղեկությունը: Տարօրինակ հոտի պատճառը անձնակազմի անդամներն այդպես էլ չեն կարողացել պարզել:
Օդանավում եղել է 85 ուղևոր և անձնակազմի 6 անդամներ:










































