Samsung ընկերությունը սեպտեմբերի 30-ին ավարտված քառորդի արդյունքներով` սմարթֆոնների վաճառքով շրջանցել է Apple ընկերությանը` զբաղեցնելով առաջին տեղը:
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal պարբերականը, երրորդ քառորդում Samsung-ը մատակարարել է 20-30 մլն սմարթֆոն, մինչդեռ նույն ժամանակահատվածում Apple-ը վաճառել է 17.07 միլիոն սմարթֆոն: Երրորդ տեղում նախկինի պես հայտնվել է ֆիննական Nokia ընկերությունը (16.8 մլն սմարթֆոն): Ընդ որում՝ Nokia-ն շարունակում է մնալ աշխարհի ամենախոշոր բջջային հեռախոս արտադրող ընկերությունը:
Պաշտոնապես Samsung-ի առաջնայնությունը հաստատող տեղեկություն առայժմ չկա: Ինքը` հարավկորեական արտադրողը, չի հրապարակում իր մատակարարումների ծավալները: Երրորդ քառորդի ֆինանսական հաշվետվությունը կներկայացվի հաջորդ շաբաթ:










































