Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Քադաֆիին տառապյալ է անվանել: Նա ասել է, որ Քադաֆիի սպանությունը չի կանգնեցնի Լիբիայի ժողովրդին և նրանք կպայքարեն օտարերկրյա զավթիչների դեմ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հինգշաբթի օրը Սանտոս Կրիստո դե լա-Գրիտա քաղաքում լրագրողների հետ տեղի ունեցած հարցազրույցում Չավեսը նշել է, որ հիշելու է Քադաֆիին որպես մարտիկի, իսկ հիմա՝ նաև որպես տառապյալի:
Մինչ այդ Չավեսը եղել էր Կուբայում, որտեղ բժշկական հետազոտություն է անցել: Հարցազրույցի ժամանակ նա հիշել է Ռաուլին։ «Մենք այդ մասին խոսել ենք Ռաուլի հետ, որն ինձ ասաց, որ Քադաֆիին, ամենայն հավանականությամբ, կսպանեն: Ցավոք, դրանից հետո հաստատվեց Քադաֆիի սապնության մասին տեղեկությունը»,- ասել է Չավեսը:









































