Ադրբեջանական 1news.az-ը՝ վկայակոչելով РИА Новости-ին, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երիտասարդության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մոսկվան շարունակելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, սակայն համաձայնության պետք է գան երկու ժողովուրդները։ Ընդ որում, Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպայի այն փոքրաթիվ սառեցված հակամարտություններից է, որը կարելի է լուծել։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի շրջապատը հանդիպումների ժամանակ վատ լեզու չեն գտնում և հեշտությամբ հայերենից անցում են կատարում ադրբեջաներենին, և ընդհակառակը։ Դա գաղտնի է պահվում։ Նախագահներն անձամբ միմյանց հետ վատ լեզու չեն գտնում, երբ նստում են սեղանի շուրջը, նրանք շատ լավ շփվում են։
Վերջին հաշվով, այդ շատ բարդ, սակայն լուծվող հակամարտության կարգավորումը կախված է երկու ժողովուրդների և երկու նախագահների բարի կամքից, եթե նրանք լսեն միմյանց, միմյանց ընդառաջ գնան և փոխզիջումների հանգեն»։









































