Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամը սպանվել է իր հայրենի քաղաք Միսրատայում: Նրա մասին շատ իրարամերժ լուրեր էին ստացվում այն բանից հետո, երբ նա Սիրտից փախել էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա գերի էր ընկել ապստամբներին, իսկ մյուսների համաձայն՝ թաքնվել էր անապատում: Այնուհետև հաղորդվում էր, որ նրան գտել են, և մարտեր են ընթանում ԱԱԽ-ի ուժերի և Քադաֆիի որդու կողմնակիցների միջև: Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:
Նրա մահվան լուրը պաշտոնապես դեռ հաստատված չէ: Հիշեցնենք, որ երեկ սպանվել էր Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին:






































