Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

ԱՄՆ հայկական թանգարանը հրաժարվում է աճուրդի հանել «Բժիշկ Մահի» կտավները. մամուլ

«Ազգ» օրաթերթի փոխանցմամբ, Associated Press գործակալությունը հայտնել է, որ ամերիկահայ Ջեք Գևորգյանի հեղինակած կտավները, ձեռագիր գրություններն ու անձնական իրերը հոկտեմբերի վերջին պետք է աճուրդի հանվեին Նյու Յորքում: Գևորգյանի կտավների գերակշռող մասը վերաբերում է մահվան: Դրանցից մեկը վերնագրված է «Ցեղասպանություն» և պատկերում է արյունոտ գլուխ, որը մազերից բռնած պահում են 2 զինվորներ` թուրքական և գերմանական զինվորական համազգեստներով:

 

 

Այդ կտավով «Դոկտոր Մահը» ցանկացել է պատկերել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ հայերի և հրեաների կոտորածները: Դետրոյթի պատկերասրահներից մեկի սեփականատեր Էնն Քաֆլերի վկայությամբ` վերոնշյալ կտավի շրջանակը ներկելիս Գևորգյանն օգտագործել է իր սեփական արյունը:

Փաստաբան Մեյեր Մորգանրոթը հայտնել է, որ աճուրդի հասույթի մեծ մասը տրամադրվելու է «Դոկտոր Մահի» ժառանգին` զարմուհուն, իսկ մյուս մասը` քաղցկեղի դեմ պայքարող բարեգործական կազմակերպությանը:

Սակայն Մասաչուսեթսում գործող Ամերիկայի հայկական գրադարանն ու թանգարանը հրաժարվել են աճուրդի համար տրամադրել «Դոկտոր Մահի» հեղինակած 17 կտավները: Հայկական թանգարանը հայց է ներկայացրել Գևորգյանի փաստաբանի դեմ` պնդելով, որ բժիշկը և նրա քույրը ժամանակին հրապարակավ հայտարարել են, որ կտավները նվիրաբերում են թանգարանին:

Իր հերթին Գևորգյանի փաստաբանը անհեթեթ է համարել թանգարանի տնօրենի պնդումները` հավելելով, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Գևորգյանը նվիրատվության մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել: Մինչ դատարանը կորոշի Գևորգյանի 17 կտավների ճակատագիրը, թանգարանը հայտարարել է, որ կտավները պահելու է իր ցուցասրահում:

Ջեք Գևորգյանը առաջին ու դեռևս միակ բժիշկն է, որ պաշտպանել և իրականացրել է էֆտանազիայի գաղափարը: Նա օգնել է կյանքից հեռանալ 130 ծանր հիվանդի, ինչի համար էլ նրան անվանել են «Դոկտոր Մահ»: 1998-ին անբուժելի հիվանդ Թոմաս Յուկին նրա վերջին հիվանդն էր: Ամերիկյան ոստիկանությունը նրան ձերբակալում է երկրորդ աստիճանի սպանություն գործելու մեղադրանքով: Գործը մեծ աղմուկ է բարձրացնում, և Ջեքին դատապարտում են 10-25 տարվա ազատարկման: Սակայն Գևորգյանը բանտում անցկացնում է 8.5 տարի: Նրան ազատ են արձակում լավ վարքի համար: Գևորգյանը մահացել է այս տարի` 83 տարեկան հասականում: Երկու տարի առաջ հանրահայտ դերասան Ալ Պաչինոն մարմնավորեց Ջեքի կերպարը «Դոկտոր Մահը» ֆիլմում, որի համար արժանացավ «Ոսկե գլոբուսի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում