Բրիտանական Daily mail պարբերականի փոխանցմամբ, Քիմ Քարդաշյանի գործակալն լուծել է Քիմի ամուսնու՝ Քրիս Համֆրիսի հետ պայմանագիրը: Գործակալն այլևս չի ներկայացնում Քրիսի շահերը:
Այս լուրը ավելի է հաստատել այն խոսակցությունները, թե ընդամենը ութ շաբաթ առաջ ամուսնացած Քարդաշյան-Համֆրիս զույգի ամուսնական հարաբերությունները փորձություն են ապրում:
Քարդաշյանների մերձավորներից մեկը պարբերականին հայտնել է, որ զույգն առաջիկայում ըստ ամենայնի հանդես չի գա Քարդաշյանների «ռեալիթի շոու»-ում:











































