Ռուսաստանը և Վրաստանը կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու հարցի շուրջ: Այս մասին հաղորդել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Կապանաձեն, ով գլխավորել է վրացական պատվիրակությունը այդ բանակցությունների ընթացքում: Նա ավելացրել է, որ դրանք կշարունակվեն հաջորդ շաբաթ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ՌԴ-ն և Վրաստանը չեն կարողանում համաձայնության գալ այդ հարցի շուրջ, քանի որ տարաձայնություններ ունեն՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ կապված:
«Այս հանդիպումը կրկին անարդյունք անցավ: Մենք որոշել ենք հաջորդ շաբաթ ևս մեկ անգամ հանդիպել: Ռուսաստանը մերժել է առևտրի գոտու վերահսկողության իրականացումը: ՌԴ-ն փորձում քաղաքականացնել այդ հարցը»,- ասել է նախարարը:
Երկու շաբաթ առաջ Շվեյցարիայում կայացած բանակցությունները նույնպես անարդյունք անցան:









































