Լիբիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Մահմուդ Ջաբրիլը հայտարարել է, որ ինքն ունի դեռևս չհաստատված տվյալներ այն մասին, որ Սիրթ քաղաքից ոչ հեռու շրջափակման մեջ է հայտնվել Քադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամը: Այս պահին մարտեր են ընթանում Լիբիայի ապստամբների և Քադաֆիի որդու կողմնակիցների միջև: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մահմուդ Ջաբրիլը դիմել է Ալժիրի իշխանություններին, որպեսզի իրենց հանձնեն այդ երկրում գտնվող՝ Քադաֆիի բոլոր բարեկամներին:
Հիշեցնենք, որ այսօր սպանվել է Մուամար Քադաֆին, ով ղեկավարում էր Լիբիան 42 տարի: Նրա հետ սպանվել է նաև իր որդին, իսկ մյուս որդին` Սեյֆ Ալ-Իսլամը, կարողացել է փախչել Սիրթից և թաքնվել անապատում:









































