Սիրիական բանկերը կարող են սկսել օգտագործել ռուսական ռուբլին իրենց գործարքներում, եթե ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ կիրառի եվրոյի օգտագործման համար: Այս մասին RT հեռուստաընկերությանն է հայտնել Սիրիայի կետնրոնական բանկի տնօրեն Ադիբ Մայալեհը:
Անցած շաբաթ ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Սիրիայի Առևտրային բանկի ակտիվները սառեցնելու մասին:
«Եթե մեր նկատմամբ նման պատժամիջոցներ կիրառվեն, ապա մենք կդադարեցնենք եվրոյով գործարքներ կատարել: Մի՛ մոռացեք, որ մենք կարող ենք օգտագործել նաև ռուսական ռուբլին»,- հայտարարել է Ադիբ Մայալեհը: Նա նաև նշել է, որ ԵՄ-ի գործող պատժամիջոցներն արդեն սահմանափակել են սիրիական տնտեսական կառույցների մենևրելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում են հակակառավարական ելույթները, որոնք էլ նման պատժամիջոցների կիրառման պատճառ են դարձել:








































