Saturday, 13 06 2026
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է

ԲՀԿ-ն պետք է վերանայի

Այն, որ ՀՀԿ և ԲՀԿ միջև սուր հակասություններ են առաջացել` ակնհայտ է, ընդ որում` կարծես թե աներկբա է նաև, որ այդ հակասություններն ամենևին թատրոն չեն, քանի որ իշխանությունը վաղուց է համոզվել՝ թատրոնով հարցեր չեն լուծվում ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Բայց, այդ ամենով հանդերձ, ՀՀԿ և ԲՀԿ հակասությունները հետաքրքրական են իրենց էությամբ:

Երկու իշխող կուսակցություններ ակնհայտորեն խնդիրներ ունեն, ինչքան էլ որ դրանց առաջնորդներն ու առանձին գործիչները փորձում են հերքել այդ փաստը: Բայց հանրությանը այդպես էլ անհայտ է, թե որոնք են այդ խնդիրները: Մյուս կողմից` ակնհայտ է նաև, որ օրինակ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձում է մի կողմից հրապարակավ չհակադրվել ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, բայց նաև փորձում է հասարակության առաջ ընդգծել իր տարբերությունը նրանցից և ցույց տալ, որ ինքը այլ է ու բոլորովին այլ կերպ է վերաբերվում թե՛ իշխանության գործունեությանը, թե՛ տնտեսական քաղաքականությանը, թե՛ հասարակական-քաղաքական հարաբերություններին ու մշակույթին, թե՛ երկրում ընդհանրապես առկա սոցիալ-քաղաքական և բարոյահոգեբանական իրավիճակին: Այսինքն` ԲՀԿ-ն ամեն գնով փորձում է կերպարի առումով տարանջատվել ՀՀԿ-ից, ու դա փորձում է անել ոչ թե նոր՝ ընտրությունների շեմին, այլ ակնհայտորեն փորձել է միշտ, հատկապես անցած երեք տարիների ընթացքում, երբ պարբերաբար սրացումներ էին նկատվում ՀՀԿ հետ հարաբերություններում հենց այդ հողի վրա:

Այդ ամենը ենթադրում է, որ «Բարգավաճ Հայաստանը» պետք է որ հրապարակային բանավեճի մեջ մտներ ՀՀԿ հետ: Բայց ոչ թե ես լավն եմ, դու վատը տարբերակով, այլ մոտեցումների, դիրքորոշումների, հայեցակարգերի և փիլիսոփայության առումով: Այսինքն` երկու իշխող կուսակցությունները միմյանց հետ ունենալով ակնհայտ խնդիրներ, և նրանցից մեկը ակնհայտ ձգտելով չնմանվել մյուսին և հանրությանը ցույց տալ, որ ինքը ՀՀԿ տեսակ չէ, այնուամենայնիվ ոչ մի կերպ չեն մտնում առարկայական բանավեճի մեջ, որ կվերաբերեր պետության ու հասարակության առաջ կանգնած լրջագույն խնդիրների լուծումներին, տնտեսական քաղաքականությանը, Հայաստանում օրենքի և իրավունքի գերակայությանը, հասարակական, տնտեսական, քաղաքական կյանքի բարեփոխումներին:

Ինչո՞ւ են իշխող քաղաքական ուժերը վախենում այդ բանավեճից: Հատկապես ԲՀԿ դեպքում այդ բանավեճը տրամաբանական և սպասված իրողություն է, որովհետև ԲՀԿ-ն է ձգտում տարանջատվել ՀՀԿ-ից: Իսկ դա հնարավոր չէ արդյունավետորեն իրականացնել հանրության առաջ, եթե շեշտը դրվում է միայն բարեգործական ակցիաների վրա: Ի վերջո, ՀՀԿ-ն էլ վաղը կարող է իրեն բարեգործություն թույլ տալ, առավել ևս, որ ՀՀԿ-ն կարծես թե Գագիկ Ծառուկյանից պակաս փողեր չունի: Մինչդեռ ՀՀԿ-ից իրապես տարբերվելու և այդ տարբերությունը հանրային գիտակցության մեջ ամրագրելու համար «Բարգավաճ Հայաստանին» անհրաժեշտ է առարկայական բանավեճի մեջ մտնել ՀՀԿ հետ և ներկայացնել Հայաստանի խնդիրների համապարփակ լուծման հայեցակարգային տարբերությունները, նոր մոտեցումներ, նոր արժեքներ և մեթոդաբանություն: Երբ այդ ամենը չկա, չկա նաև տարբերություն ՀՀԿ և ԲՀԿ միջև: Այդ տեսանկյունից, իրավիճակը այժմ միանգամայն ՀՀԿ օգտին է զարգանում, քանի որ «Հանրապետականը», ամեն կերպ խուսափելով առարկայական որևէ քննարկումից, փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, որ ԲՀԿ-ն իր մի մասն է, պարզապես չարաճճի, կամակոր մի մասը, որին Սերժ Սարգսյանը հարկ եղած դեպքում կարգի կհրավիրի: «Հանրապետականին» չհակադրելով առարկայական, բովանդակային բանավեճ` «Բարգավաճ Հայաստանն» ըստ էության, կամա թե ակամա, ընկնում է ՀՀԿ այդ ծուղակը: Իսկ նման դեպքերում արդեն հանրային որևէ նշանակություն չունի, թե ի՞նչ հակասություններ ունի ԲՀԿ-ն ՀՀԿ հետ և ի՞նչ հողի վրա են դրանք կառուցված կամ ծլարձակած:

Ի վերջո, ցանկացած քաղաքական դասավորության պարագայում, ցանկացած ուժի՝ ընդդիմություն, թե իշխանություն, տարբերությունը կարող է դրսևորվել միայն առարկայական, հայեցակարգային բանավեճերի շնորհիվ, եթե անգամ դիմացի կողմը խուսափում է դրանից: Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակի դրական առանձնահատկությունն այն է, որ հանրային հոգեբանության մեջ տեղի են ունենում պատկերացումների թեկուզ դանդաղ, բայց կարծես թե անշրջելի վերանայումներ, երբ այլևս վերանում է «լավ տղա» կամ «վատ տղա» հասկացությունը, և մարդիկ փորձում են լսել, թե դիմացինն ինչ է ասում մյուսից տարբեր: Լավ է, երբ խոսքը գործ է, սակայն դա Հայաստանում արդեն քիչ է, քանի որ արդեն շատերին հետաքրքրում է, թե հատկապես ի՞նչ, ո՞ր խոսքն է գործ: Այդ իմաստով «Բարգավաճ Հայաստանը» ՀՀԿ-ից տարբերվելու համար պետք է հանրային պատկերացումների վերաիմաստավորմանը և վերափոխմանը զուգահեռ վերանայի և վերաիմաստավորի հայաստանյան քաղաքականության հեռանկարների մասին իր պատկերացումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում