Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Լևան Ջագարյանին: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքում տեղադրված համապատասխան հրամանը: Ջագարյանն այդ պաշտոնում կփոխարինի Ալեքսանդր Սադովնիկովին:
Մինչ այդ Ջագարյանը զբաղեցնում էր Տաջիկստանում ՌԴ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը: 2006 թ. օգոստոսին նրան շնորհվել է երկրորդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանի կոչում:







































