Այսօր Orange-ը ձայնային ծառայությունների իր բաժանորդներին է ներկայացրել իր նոր առաջարկը, որը եվրոպական շունչ է բերում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտ` նոր էջ բացելով շուկայում ձայնային ծառայությունների պատմության մեջ:
«Այս առաջարկները վերափոխելու են ձայնային ծառայությունների հայաստանյան շուկան, որը կինտեգրվի եվրոպական նորագույն միտումներին և կզարգանա դրանց համընթաց»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը գաղտնազերծել է արդեն մի քանի օր առաջ եթերում հայտված կերպարների` Դելֆինի, Պանտերայի և Թիթեռի առաջարկները:
Երեք կերպարները խորհրդանշում են երեք տարբեր ամսական բաժանորդագրություններ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանում է բաժանորդի որոշակի պահանջների: Երեքն էլ ունեն տարբերակված` 4000 դր., 6000 դր., 10 000 դր. և 20 000 դրամ սակագնային պլաններ:
«Սա իսկապես նոր խոսք է, քանի որ Հայաստանում նույնպես կզարգանան ամսական բաժանորդագրության այն սեգմենտային լուծումները, որոնք արդեն երկար տարիներ հաջողությամբ կիրառվում են արևմտյան շուկաներում»,- ասել է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
«Orange Դելֆինը» նրանց համար է, ովքեր սիրում են շատ խոսել: «Դելֆինի» բոլոր սակագնային պլաններում ներառված են րոպեներ Orange-ի բաժանորդների հետ խոսելու համար (1000-ից 5000` կախված սակագնային պլանից) և րոպեներ տեղական այլ ցանցեր զանգահարելու համար (100-ից 1000 րոպե): «Orange Դելֆինի» բաժանորդները, ամսական ներառված րոպեները սպառելուց հետո, ցանցի ներսում կխոսեն 5, իսկ ցանցից դուրս` 35 դրամ/րոպե սակագնով:
«Orange Պանտերան» բջջային ինտերնետի սիրահարների համար է: Այս բաժանորդագրության բոլոր սակագնային պլաններում բաժանորդները կստանան հայտնի սոցիալական ցանցերում (facebook.com, odnoklassniki.ru, vkontakte.ru, hayland.am, linkedin.com և twitter.com) անսահմանափակ շփվելու հնարավորություն, ինչպես նաև կստանան 200-ից 5000 մեգաբայթ ինտերնետից օգտվելու համար, 200-5000 SMS ցանցի ներսում ու նույնքան SMS` այլ ցանցերի բաժանորդներին և արտերկրի ընկերներին գրելու համար: «Պանտերայի» սակագնային պլանները ներառում են նաև 1000-ից 5000 րոպե անվճար խոսելաժամանակ Orange ցանցի ներսում: Orange Պանտերայի բաժանորդները նույնպես անվճար րոպեները սպառելուց հետո ցանցի ներսում կխոսեն 5, իսկ ցանցից դուրս` 35 դրամ/րոպե սակագնով:
«Orange Թիթեռը» նրանց համար է, ովքեր չեն ցանկանում նախապես ընտրել հեռահաղորդակցվելու իրենց եղանակը և ուզում են ազատ լինել` օգտագործելու ամսական վճարը: Այս բաժանորդագրության հետ կարելի է ստանալ 1000-ից 5000 անվճար րոպե ցանցի ներսում, իսկ ամսական վճարն ամբողջությամբ օգտագործել շարժական կապի այլ ծառայություններից օգտվելու համար:
Orange-ն առաջարկում է ամենանորաոճ հեռախոսներն ու սմարթֆոնները ձեռք բերել լավագույն գնով` ընդհուպ մինչև 1 դրամով: Միանալով «Orange-ի Դելֆին»,« Պանտերա» կամ «Թիթեռ» ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով` կարելի է ձեռք բերել, օրինակ, Nokia X3-02 մոդելը` սկսած 1 դրամից, HTC Sensation-ը` սկսած 140,000 դրամից, HTC Wildfire S-ը` սկսած 1 դրամից, iPhone 4-ը` սկսած 180,000 դրամից և այլն:
«Հենց այս պահից Orange-ի խանութներում կարելի է գտնել տարբեր ոճերի ու ապրանքանիշերի 29 մոդել լավագույն գնով»,- ասել է Orange-ի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:







































