Պաղեստինի Ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադը կարծում է, որ առայժմ պայմաններ չկան Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները վերականգնելու համար:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում՝ անկախ Պաղեստին պետություն ստեղծելու կողմնակից ոչ կոմերցիոն ընկերության կողմից կազմակերպված հանդիպմանը:
Այս շաբաթ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատության էր ենթարկել պաղեստինիցիների կողմից ուղիղ բանակցություններից հրաժարվելու որոշումը:
Հոկտեմբերի 26-ին «Մերձավորարևելյան քառյակ»-ն առանձին բանակցություններ կվարի Իսրայելի և Պաղեստինի հետ:









































