Ադրբեջանաիրանական սահմանին երեկ` հոկտեմբերի 19-ին, զինված միջադեպ է գրանցվել:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Բիլյասուվարի շրջանի Արանլի գյուղի մոտ գտնվող ուղեկալի տարածքում սահմանի խախտման դեպք է արձանագրվել։
Որոնողական աշխատանքների արդյունքում սահմանից շուրջ մեկ կիլոմետր հեռու հայտնաբերվել է զինվորական համազգեստով սահմանախախտը: Նա ոչ միայն չի կատարել կանգ առնելու հրամանը, այլև փորձել է հարձակվել սահմանապահների վրա: Վերջիններս ստիպված են եղել նրա հանդեպ զենք կիրառել։
Սահմանախախտը վիրավորվել է, նրան տեղում բուժօգնություն են ցույց տվել և տեղափոխել հիվանդանոց։
Իրանական կողմը անմիջապես իրազեկվել է միջադեպի մասին։










































