Saturday, 27 06 2026
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները

Ամենայն hայոց կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտորին

Մայր աթոռ սուրբ Էջմիածնից «Առաջին լրատվականին» տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր, Մոսկվայի թեմի առաջնորդական փոխանորդ Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիին:

Նորին սրբությունը հանդիպմանն իր բարեմաղթանքներն ու օրհնությունն է բերել սրբազանին` ընդգծելով, որ քույր եկեղեցիների ներկայացուցիչների նման այցելությունները հարմար առիթ են մոտիկից ծանոթանալու Հայաստանյայց առաքելական եկեղեցուն և մեր հավատավոր ժողովրդին, դարերի հոլովույթում նրա կերտած ազգային-հոգևոր արժեքներին:

Զրույցի ընթացքում կարևորվել են երկու եկեղեցիների միջև առկա ջերմ և եղբայրական հարաբերությունները, մասնավորապես հոգևոր-կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը:
Վեհափառ հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրին:

Նորին Սրբությունն անդրադարձել է նաև Հայոց եկեղեցու առաջնահերթ խնդիրներից մեկին` հոգևորականների պատրաստությանը:

Տեղեկացնելով, որ իր գահակալության տարիներին շուրջ երեք հարյուր եկեղեցականներ են ձեռնադրվել և ծառայության կոչվել, Ամենայն հայոց կաթողիկոսը նկատել է, որ դեռ բազում անելիքներ կան այդ ոլորտում` հույս հայտնելով, որ Հայստանում գործող երեք կրթական հաստատությունները` Գևորգյան հոգևոր ճեմարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը և Հառիճավանքի ընծայարանը պիտի լրացնեն եկեղեցականների պակասը:

Իր հերթին Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենին երախտագիտություն է հայտնել ընդունելության համար:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի շրջանավարտ, Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում