Յուրաքանչյուր 20-րդ չափահաս ամերիկացին օգտագործում է հակասթրեսային դեղամիջոցներ, ինչը 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Այս մասին են վկայում չորեքշաբթի հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոնի կայքում հրապարակված հետազոտության տվյալները:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, 12 տարեկանից բարձր ամերիկացիների 11%-ը օգտագործում է հակասթրեսային հաբեր, ընդ որում՝ դա առավելապես զգալի է կանանց մոտ:
Այսպես, 40-59 տարեկան ամերիկացի կանանց գրեթե մեկ քառորդը (23%) սթրեսի դեմ պայքարում են դեղահաբերով, ինչը 2.5 անգամ ավելի շատ է, քան տղամարդկանց դեպքում: Բացի այդ, 12-ից բարձր տարիքային խմբում շատերը այդ դեղահաբերն օգտագործում են առանց որևէ սթրեսային ախտանշանների:
Գիտնականների անցկացրած հետազոտությունը վերաբերում է 2005-2008 թթ. : Այն ցույց է տվել, որ հակաթրեսային դեղամիջողները բժիշկների կողմից երրորդ՝ ամենաշատ դուրս գրվող դեղերն են:









































