ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռուստատեսությունը «գրաված» Քարդաշյան ընտանիքի երկրպագուն չի: ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման iVillage հաղորդման ժամանակ պատմել է, որ իր ամուսինը չի սիրում, երբ իր դուստրերը` Սաշան և Մալյան ձգտում են հետ չմնալ Քիմ, Քորթնի և Քլոյե Քարդաշյանների հերթական օրվա մասին պատմող հեռուստահաղորդումից:
Միշելն ասում է, որ, ինչպես շատ ծնողներ, իրենք նույնպես կարգավորում էն իրենց աղջիկների հեռուստատեսային նախասիրությունները, հետևում են, թե ինչ են նրանք դիտում: Իրենք չեն ուզում, որ դուստրերը մեծանան փոքր արքայադուստրերի նման, ինչպես Քարդաշյան քույրերը:
«Նրանք ինքնուրույն պետք է հավաքեն իրենց անկողինները, մաքրեն սենյակները»,- ասել է Միշելը:









































